04/10/2011 10:00
Կիպրոսի նախագահը հրաժարական չի տա
Կիպրոսի նախագահ Դիմիտրիոս Խրիստոֆեասը հրաժարվել է ստանձնել երկրի հրետանային զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյուների պատասխանատվությունը և հեռանալ պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նշենք, որ երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ անկախ պետական հետաքննությունը միջադեպի համար մեղավոր էր ճանաչել անձամբ երկրի նախագահին:
Խրեստոֆեասը, մեկնաբանելով հետաքննության եզրակացությունը, նշել է, թե ներկայացված փաստարկներն անհիմն են:
Հիշեցնենք, զինամթերքի պահեստներում պայթյունները տեղի էին ունեցել սույն թվականի հուլիսի 11-ին: Պայթյուններին զոհ էին գնացել 13 մարդ, 60-ից ավելին` վիրավորվել էր:
Բացի այդ, շարքից դուրս էր եկել Կիպրոսի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը: Միձադեպից օրեր անց, բողոքի զանգվածային ցույցերի ներքո հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարար Կիպրիանուն: