04/10/2011 11:00
Եվրոխումբը չի շտապում Հունաստանին գումար տրամադրել
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հետաձգել են Հունաստանին տրվող հերթական 8 մլրդ եվրոյի վարկը:
Եվրոխմբի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ նոր վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կընդունվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի վերջին կհրապարակի տնտեսական իրավիճակի վերաբերյալ թարմ զեկույց:
Հաղորդվում է, որ Եվրոխմբի հաջորդ նիստը նախանշված է հոկտեմբերի 13-ին:
Եվրոխմբի նախարարները կտրուկ հերքել են եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալու մասին ենթադրությունը: Հունաստանի 2011թ.-ի բյուջեի նախատեսված սղաճը կազմում է 8,5 տոկոս:
Եթե մեկ ամսվա ընթացքում հունական իշխանությունները չստանան լրացուցիչ 8 մլրդ եվրո, երկիրը չի կարող իրագործել իր պայմանագրային պարտավորությունները և կարող է անվճարունակ հայտարարվել:
Փորձագետները ենթադրում են, որ Հունաստանի դեֆոլտը Եվրոպայում կարող է առաջ բերել բանկային ճգնաժամ և ծայրահեղ բացասական ազդել համաշխարհային տնտեսության վրա: