04/10/2011 13:25
ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Մոնրեալում
Հոկտեմբերի 01-ին Bonjour l'Armռnie ծրագրի շրջանակներում Մոնրեալի Արվեստների պալատի (Place des Arts) համերգային դահլիճում կայացավ համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին (երաժշտական ղեկավար Արմեն Մարտիրոսյան): Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Մոնրեալի հյուպատոսական կորպուսի անդամներ: Արմեն Հյուսնունցի ղեկավարած Armeոian Jazz Band-ի նվագակցությամբ ելույթ ունեցան երգիչներ Եվա Ռիվասը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ալլա Լևոնյանը, ինչպես նաև կանադացի երգիչներ:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 02-ին, Հայկական առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ տոնական սուրբ պատարագ` նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Այնուհետև տեղի ունեցավ ընդունելություն, որի ավարտին ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպանը: