04/10/2011 10:40
Զբոսաշրջության խթանման համաժողով` Վենետիկում
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առևտրի պալատի և Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, սույն թվականի հոկտեմբերի 4-ին Վենետիկում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով:
Համաժողովին մասնակցում են երկու երկրների շուրջ 55 ընկերություններ: Նոյեմբեր ամսին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երևանում:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ներկայացրեց զբոսաշրջության ոլորտում Վենետո-Հայաստան համագործակցության զարգացման հնարավոր ուղիները:
Հանդիպումներ են նախատեսված մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Վենետիկի առևտրի պալատի նախագահի և տեղի հայ համայնքի հետ:
Տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից: