04/10/2011 10:18
Մայք Ջեքսոնը մահացել է նախքան հիվանդանոց տեղափոխելը
Երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան մեջ մեղադրվող նախկին բժիշկ Կոնրադ Մյուրեյի գործով դատարանում հայտարարություն է հնչել, թե Ջեքսոնը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացած է եղել:
Երկու բժիշկներ, ովքեր եղել են Մայքլի կողքին, պնդել են դատարանում, որ փորձել են Ջեքսոնին ռեանիմացիոն վիճակի բերել Մյուրեի ցուցումով, բայց իրենց ջանքերն ապարդյուն են անցել:
Բժիշկներից մեկը տեղեկացրել է, որ Կոնրադ Մյուրեյը ջախջախված տեսք է ունեցել և ի վիճակի չի եղել տեղեկացնել, թե որքան ժամանակ է անցել Ջեքսոնի չշնչելուց ի վեր:
Նախնական տվյալներով` Մայքլ Ջեքսոնը մահացել է ուժեղ հանգստացուցիչ պրոպոֆոլի ավել քանակությունից: Բժիշկ Մյուրեյը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ, սակայն չի ընդունում իր մեղքը: