04/10/2011 18:09
Սոմալիում ահաբեկչության պատճառով զոհվել է 65, վիրավորվել 50 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում կառավարական շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 65 մարդ, ևս 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Պայթյունի պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները, ովքեր, ըստ ականատեսների, ավտոմեքենա են պայթեցրել:
Նշենք, որ զոհվածների մեջ կան զինվորներ և ուսանողներ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: