04/10/2011 09:53
Մահացել է «Յուկոսի» նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը
Մոսկվայում մահացել է «Յուկոս» նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով վերջինիս հարազատներին:
Նշենք Ալեքսանյանը 38 տարեկան էր և տառապում էր ՁԻԱՀ-ով, քաղցկեղով ու թոքախտով:
Ալեքսանյանը նավթային ընկերությունում աշխատել է 1996 թ-ից: 2006 թ-ին նշանակվել էր ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնում, սակայն շուտով ձերբակալվել էր ֆինանսական խարդախությունների և գումարների լվացման մեղադրանքներով:
2008 թ-ին Ալեքսանյանին ազատ էին արձակել 50 միլիոն ռուբլի գրավի դիմաց, իսկ 2010-ին գործը վերջնականապես փակվել էր վավերականության ժամկետի լրացման պատճառով:
Նշվում է, որ վերջին տարիներին Ալեքսանյանն բազում հիվանդությունների պատճառով համարյա կուրացել էր: