06/10/2011 15:55
Հայաստանը` մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում
Հայաստանի շախմատային պատանեկան հավաքականը հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը կմասնակցի Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացվելիք մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան Օլիմպիադային: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Մեր թիմի կազմում հանդես կգան միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը (մարզիչ` Արսեն Եղիազարյան):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկու անգամ (1998 և 2010 թթ.) Թուրքիայում հաղթել է մինչև 16 տարեկանների համաշխարհային Օլիմպիադայում: