07/10/2011 19:05
Լուկաշենկո. Քադդաֆին ու Չավեսը լավ քաղաքական գործիչներ են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին և Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին ոչ վատ մարդիկ և լավ քաղաքական գործիչներ է համարում:
Նրա խոսքերով` այդ մարդիկ սիրում են իրենց երկիրը:
Ա. Լուկաշենկոն նշել է, որ Քադաֆին չի փախել իր երկրից, ասել է, որ պայքարելու է և պայքարում է, ապա հավելել, որ ամեն մեկն ունի իր ճակատագիրը: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: