10/10/2011 11:41
Իննամսյա ցույցերից հետո Եմենի նախագահը հեռանում է
Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել է, որ առաջիկա օրերին կհեռանա պաշտոնից հղում անելով Reuters-ին գրում է Vzglyad-ը:
Նախագահի այս հայտարարությունը, թե հրաժարվում է իշխանությունից, հետևանք է շուրջ իննամսյա ցույցերի, որ պարալիզացրել էին Եմենը ու ուղղված են բացառապես իր` 33-ամյա Սալեհի դեմ:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին իշխող կուսակցության ներկայացուցիչները բանակցություններ են վարում ընդդիմության հետ` իշխանափոխության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ ընդդիմադիրները պնդում են, որ կառավարությունը իշխանության հանձնման մասով բանակցում է սկսած այն պահից, ինչ Սալեհը վերադարձել է Սաուդյան Արաբիայից, որտեղ գտնվում էր բուժման նպատակով:
Հիշեցնենք, անկարգություններն այս երկրում սկիզբ առան փետրվարին, յեմենյան ուժայինները անգամ զենք էին կիրառում ցույցերը ցրելու նպատակով: Ու մինչ օրս Եմենին սպառնում է քաղաքացիական պատերազմի սպառնալիքը: