11/10/2011 11:54
ԼՂՀ նախագահն ընդունել է Արմինա Դարբինյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման և Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կառույցի հետ համագործակցությանը՝ այն համարելով կարևոր և քաղաքական, և տնտեսական առումներով:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի մամլո գրասենյակից: