11/10/2011 14:10
Վաղը տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնի վերագործարկումը
Վաղը երեկոյան` ժամը 19:00-ին տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնի վերագործարկման արարողությունը: Ինչպես հայտնեցին Ազգային կինոկենտրոնից, կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը կներկայացնի կինոթատրոնում ցուցադրվելիք ֆիլմերի ծրագրերը: Նույն օրը հանդիսատեսի համար կցուցադրվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» կինոնկարը:
Այսուհետ, կինոթատրոնի գործունեությանը և ծրագրերին կարող եք հետևել նաև Facbook-ում բացված «Նաիրի» կինոթատրոն էջում:
Նույն էջում արված գրառման համաձայն. «Այդ առումով մեծ հույսեր եմ կապում նորից վերաբացվող Նաիրի կինոթատրոնի հետ, որտեղ հստակ ռազմավարություն կա մշակված թե’ եկամուտ ապահովելու, և թե’ հասարակությանը կինոյի միջոցով կրթելու համար: Նաիրի կինոթատրոնի լիարժեք ծրագիրը հունի մեջ կմտնի 2012-ի հունվարից, երբ արդեն պայմանագրեր ձեռք կբերվեն CentralPartnerShip ու Paradis ընկերությունների հետ: Իսկ մինչ այդ հիմնականում կցուցադրվեն Խորհրդային կինոյի օրինակներ 35մմ ժապավենով, հարևան երկրների ֆիլմեր»: