11/10/2011 14:57
Կահիրեում շարունակվում են բախումները
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվում են կիրակի օրը կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների հուղակավորությունները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հազարավոր մարդիկ մասնակցել են զոհված քրիստոնյա ղպտիներից մեկի թաղման արարողությանը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, ամբոխը հակառավարական կոչերի ուղեկցությամբ, քայլեթով հասել է Կահիրեի Թահրիր հրապարակ:
Նշենք, որ 26 զոհվածների մեջ ճնշող մեծամասնությունը կազմում են քրիստոնյա ղպտիները: Եգիպտոսի ղպտիական համայնքը, ի նշան զոհերի հիշատակի, սկսել է եռօրյա պաս:
Հիշեցնենք, որ քրիստոնյաների և իրավապահների բախումների պատճառ էր հանդիսացել երկրի Ասուան նահանգում ղպտիական եկեղեցու այրելը:
Նշենք, որ Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը կազմող քրիստոնյաների ղպտիական համայնքի և մուսուլման ազգաբնակչության հարաբերությունները կտրուկ վատացել էին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո: