11/10/2011 10:51
Գագիկ Մինասյան. «ՀԱԿ-ի ակնկալիքները չարդարացան»
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի կողմից շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելու փաստին` ՀԱԿ-կոալիցիա աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ի ակնկալիքներն այդ հանրահավաքից չարդարացան: Կարևոր է, թե ինչ հետևություններ կանի ՀԱԿ ղեկավարությունն այդ իրողությունից: Ընդհանրապես, վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից կատարվող որոշումների մեջ կարելի է նկատել մի հետևողական գիծ` իրականությունից կտրված որոշումներ են կայացնում` սկսած երկխոսության մասին որոշումից»:
«ՀԱԿ-ը` որպես ընդդիմության որոշակի հատված, պետք է ճիշտ որոշի իր տեղն ու դերը ներքաղաքական խճանկարում: Եթե իր որոշած տեղն ու դերը կապված են միայն պատրանքների հետ, անպայման խնդիրներ է ունենալու և դրանք փորձելու է բարդել ուրիշների վրա»,-հավելել է Գ. Մինասյանը»: