11/10/2011 12:14
Տիգրան Կարապետյանին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր ժամը 11:00-ին պետք է կայանար «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի մամլո ասուլիսը, որի թեման էր ներքաղաքական անցուդարձը, ներքաղաքական զարգացումները, ՀԱԿ նստացույցը և վերջին հանրահավաքը: Սակայն ասուլիսը չկայացավ, քանի որ Ժողովրդական կուսակցության նախագահը առողջական խնդիրներ ունի:
Ըստ տեղեկությունների, այսօր առավոտյան Տ. Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: