11/10/2011 12:54
Դատարանը մեղավոր է ճանաչել Յուլիա Տիմոշենկոյին
Կիևի Պեչերսկի դատարանում դատավոր Ռադիոն Կիրեևը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաընկերությունը: Նշենք, այս պահին դատավճռի ընթերցումը շարունակվում է:
Դատավորը համաձայնել է մեղադրող կողմի այն եզրակացության հետ, թե նախկին վարչապետը Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իր գործողություններով պետությանը մոտ 187 մլն. դոլարի չափով վնաս է հասցրել:
Դեռևս պատժի չափը չի հրապարակվել:
Յուլիա Տիմոշենկոյին ուկրաինական դատարանը մեղադրում է 2009 թ-ի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրող կողմի պնդմամբ, Տիմոշենկոն անձամբ է դրդել պետական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությանը պետության շահերին դեմ պայմանագրեր ստորագրելու հարցում` առանց կառավարությանը համապատասխան իրազեկման: