11/10/2011 10:54
Պուտինը ժամանել է Չինաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Չինաստան` երկօրյա աշխատանքային այցով, որը կսկսվի ՉԺՀ Պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հետ բանակցություններով: Բացի այդ, նախատեսված է Պուտինի զրույցը երկրի նախագահ Հու Ձինթաոյի հետ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարության հետ քննարկելու է հարցեր` կապված Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի քվեարակության հետ, որին ընդառաջ Ռուսաստանը և Չինաստանը կասեցրին ընդունված փաստաթղթերը: