11/10/2011 13:17
Սոմալիի իշխանությունները ազատագրել են Մոգադիշոն իսլամականներից
Աֆրիկյան Միության զորքերը ամբողջովին ազատագրել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն`իսլամական ծայրահեղական «Ալ-Շաբաբ» շարժման մարտիկներից:
Աֆրիկյան Միության զորքերի հրամանատար գեներալ Ֆրեդ Մուգիշը հայտարարել է, որ իրենք ամբողջովին վերահսկում են Մոգադիշոն:
Նշենք, որ հատուկ գործողության ընթացքում, ինչի հետևանքով իսլամականները դուրս են շպրտվել Մոգադիշոյում գտնվող իրենց վերջին ռազմակայանից, զոհվել է Աֆրիկյան Միության մեկ զինվոր և ևս 8 խաղաղ բնակիչներ: