11/10/2011 13:28
Տիմոշենկոյի հակառակորդների և աջակիցների թիվը գրեթե հավասար է
Կիևում դատարանի առջև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցների և հակառակորդների հանրահավաքն ավելի մարդաշատ է դառնում:
Ըստ Ուկրաինայի իրավապահ մարմինների, փողոցում հավաքվել են ավելի քան 2 հազար մարդ, հակառակորդների և աջակիցների թիվը գրեթե հավասար է:
Դատարանի շենքը, որտեղ այսօր տեղի է ունենում Յուլիա Տիմոշենկոյի «գազային գործով» դատապարտումը, վերահսկվում է մոտ 1000 ոստիկանների կողմից: