11/10/2011 15:18
Յուլյա Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման դատապարտվեց
Կիևի Պեչերյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտեց։
Դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պետությանն ավելի քան 1,5 մլրդ գրիվնայի վնաս հասցնելու մեջ։
Դատարանը նաև որոշում է կայացրել, որով արգելվում է նախկին վարչապետին զբաղեցնել պետական պաշտոններ 3 տարվա ընթացքում և բռնագրավել 1մլրդ 516մլն գրիվեն գումար:
Տիմոշենկոն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ վճռի հետ և իր իրավունքները կպաշտպանի եվրոպական դատրանում: