12/10/2011 13:42
Իսրայելը և Պաղեստինը գերիներ կփոխանակեն
Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան իսլամական «ՀԱՄԱՍ» շարժումը գերիներ կփոխանակեն:
Իսրայելական կառավարությունը երկար տարիներ բանակցելուց հետո կարողացել է համաձայոնւթյան հասնել իսրայելցի զինվորական Գիլադ Շալիտի ազատման շուրջ, որի դիմաց իսրայելական բանտերից ազատ կարձակվեն մոտ 1000 պաղեստինցիներ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչության մեջ:
Նշենք, որ չնայած բողոքներին, Իսրայելի խորհրդարանի 29 անդամներից 26-ը կողմ են քվեարկել այդպիսի փոխանակման օգտին, նշելով, որ «ՀԱՄԱՍ»-ի ամենաազդեցիկ անդամները ազատ չեն արձակվելու: