12/10/2011 10:24
Օբամայի տնտեսական ծրագիրը չարժանացավ Սենատի հավանությանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը տնտեսության մեջ նոր աշխատատեղեր ստեղծելու համար Սենատում չի ստացել համապատասխան քանակի ձայներ և հանվել է քննարկումից:
Նշենք, որ այդ ծրագրին չեն աջակցել ոչ միայն հանրապետականները, այլ նաև 2 դեմոկրատ սենատորներ, ինչի հետևանքով այն ստացել է պահանջվող 60 ձայներից միայն 50-ը:
Բ. Օբամայի ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 447 միլիարդ դոլար և նոր աշխատատեղեր ստեղծելու համար նախատեսվում է ավելացնել ծախսերը երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման համար, դպրոցների արդիականացման համար, բացի այդ որոշակի գումարներ կծախսվեն նաև պետական հատվածում աշխատատեղերի պահպանման համար: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: