12/10/2011 13:45
Ռոման Բերեզովսկի. «Գնդակն իմ ձեռքին չի դիպել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին armsport-am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իռլանդիայի հավաքականի հետ խաղի այն դրվագում, երբ հեռացվեց խաղադաշտից, ձեռքով չին խաղացել, իսկ հանդիպման մրցավարն էլ չի նկատել մինչ այդ մրցակցի ֆուտբոլիստի թույլ տված խախտումը:
«Դժվարանում եմ ասել, թե ինչու մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց: Ինձ համար դա ուղղակի անհասկանալի է: Առաջին` իռլանդացի հարձակվողը ձեռքով կանգնեցրեց գնդակը, բայց դա աննկատ մնաց: Հնարավոր է` մրցավարը դա համարեց ոչ միտումնավոր ձեռքով խաղ: Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ գնդակը չի դիպել իմ ձեռքին: Այն կպավ իմ կրծքին»,- ասել է Ռոման Բերեզովսկին:
Հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, իր հերթին, հայտարարել է, որ ամեն ինչ վաղօրոք վճռված էր վերևներում, և Իռլանդիային Հայաստանի հավաքականի հաշվին հատուցվեց նախորդ ընտրական փուլի պարտքը: