12/10/2011 14:17
«Ռուսական արջուկը» Հայաստանի դպրոցներում
Նոյեմբերի 11-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ պաշտոնապես կանցկացվի «Ռուսական արջուկ» միջազգային խաղ-մրցույթը։
«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» խաղ-մրցույթը համարվում է «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի կրտսեր «եղբայրը»: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:
Այս տարի մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվել է. մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են ՀՀ բոլոր քաղաքների 553 և Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներին: Մեկնարկել է նաև մրցույթին մասնակցել ցանկացող աշակերտների գրանցումը:
Դպրոցներում աշակերտների գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է, իսկ դպրոցների հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հոկտեմբերի 20-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ռուսական արջուկ» խաղ-մրցույթին մասնակցեցին Երևանի թվով 41 և Գյումրու 8 դպրոցների 2130 աշակերտներ, որոնցից 144-ն արժանացել է մրցանակների։ Հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից: