12/10/2011 17:04
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը նվազել է
Հոկտեմբերի 12-ին «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմում է 50 432.2 դրամ: Այն 0.02% -ով ցածր է 28.09.11-ի զամբյուղի արժեքից (50 441.5դր):
ՍԹԱՐ-ից տեղեկացնում են, որ այս ցիկլում գնային բարձրացումները պայմանավորված են մրգերի և բանջարեղենների սեզոնայնությամբ (կաղամբ` 10դր, ծաղկակաղամբ` 180դր, լոբի` 150դր, նարինջ` 150դր, վարունգ` 200դր, սմբուկ` 20դր, դեղձ` 140դր, սալոր` 170դր և լոլիկ` 10դր), ինչպես նաև մատակարարների կողմից մի շարք ապրանքների գների թանկացման հետևանքով (հավի բուդ` 10դր, օղի` 170դր, թեյ` 150դր, լվացքի փոշի` 30դր, բուսական յուղ` 50դր), որի հետևանքով զամբյուղի ընդհանուր արժեքը բարձրացել է 0.32%-ով, որը կազմում է 160.5 դրամ:
Առանց սեզոնայնության հաշվարկման 11.10.11 «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կկազմեր 50 270 դրամ և նախորդ ցիկլի տվյալներից ցածր կլիներ 0.34 %-ով:
Միևնույն ժամանակ, այս ցիկլում ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից իրականացվել է մի շարք ապրանքների գների իջեցում, ինչպիսիք են` պանիր` 150դր, կաթ` 15դր, խառը կանաչի` 40 դր, սխտոր` 100դր, արքայաթուզ` 400դր, գազար` 10դր, սոխ` 90դր, խնձոր` 10դր, պղպեղ` 20 դր, մանդարին` 150դր, նուռ` 100դր, տանձ` 110դր, կարտոֆիլ` 270 դր: Արդյունքում, «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը նվազել է 0.34 %-ով:
Այսպիսով, նախկին ժամանակահատվածի համեմատությամբ, զամբյուղի ընդհանուր արժեքը իջել է 0.02%-ով:
Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառված են առաջին անհրաժեշտության 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր: Ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել այդ ապրանքների համապատասխան սպառումը ՍԹԱՐ ցանցում: