12/10/2011 16:21
Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի հանրահայտ արձանի բացման օրը
Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի արձանի ստեղծման գաղափարը ծնվել է 1922 թվին, երբ տոնվում էր երկրի 100-ամյա անկախությունը: Այդ ժամանակ պարբերականերից մեկը հայտարարեց նախագծերի մրցույթ. «Լավագույն հուշարձան` որպես Բրազիլիայի խորհրդանիշ» թեմայով: Հաղթող Հեկտոր դա Սլիվա Կոստան առաջարկեց թևերը տարածած, կարծես` քաղաքը գրկած Քրիստոսի արձանի միտքը:
Եվ 1931թ-ի հոկտեմբերի 12-ին Կորկոդավու բլրի բարձունքին, ծովի մակերևույթից 704 մ բարձրության վրա տեղադրվեց 30 մետրանոց և 1140 տոննա քաշով Հիսուս Քրիստոս Փրկչի արձանը:
Արձանը համարվում է ժամանակակից աշխարհի հրաշքներից մեկը։ Այն Բրազիլիայի ազգային հարստություններից է։