12/10/2011 11:44
ԱՄՆ-ն զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է ահաբեկչությունների իրականացման հնարավոր վտանգի մասին:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ահաբեկիչներն այդ կերպ կարող են պատասխանել Վաշինգտոնի հայտարարությանն այն մասին, որ իրանցի լրտեսները պլանավորում են սպանել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին:
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիների դեմ հարձակում կարող է լինել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև մյուս երկրներում: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: