13/10/2011 17:50
Թուրք արվեստագետ. Առաջ շարժվելու համար պետք է ընդունենք անցյալը
«Ցավոք սրտի, մենք հասարակություն ենք` առանց հիշողություն և, եթե ուզում ենք ժամանակի ոգով շարժվել, պետք է ընդունենք անցյալը»: Այս մասին ասել է Ստամբուլի պետական քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Այշենիլ Շամլօղլուն, ով պատրաստվում է բեմադրել Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի մյուզիքլը:
Թուրքական «Հյուրիեթին» տված հարցազրույցում Այշենիլ Շամլօղլուն նշել է, որ հայերը թուրքական թատրոնի հիմնադիրներն են և նրանց արմատախիլ անել հնարավոր չէ:
«Ժամանակակից հասարակություն դառնալու համար մենք պետք է ընդունենք մեր անցյալը: Տարիներ շարունակ այս հողում ապրող ազգերին անտեսել ենք` մեր սկզբունքների ու գաղափարների պատճառով»,– ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Այշենիլ Շամլօղլուն։