13/10/2011 10:16
Լիբիայում խոսում են Մուտասսիմա Քադաֆիին բռնելու մասին
Լիբիայից տեղեկություններ են տարածվել, թե գնդապետ Մուամար Քադաֆիի տղաներից մեկը` Մուտասսիման, բռնվել է Սիրտ քաղաքում:
Լրատվական գործակալությունները հղում են անում Լիբիայի Ազգային անցումային խորհրդի լրատվության աղբյուրին:
Լիբիացի առաջնորդին թաքցնող և վերջինիս տղաներից մեկին բռնելու մասին լուրերը մեծ ուրախության ալիք են բարձրացրել մի քանի քաղաքներում` ընդհուպ մինչև օդում կրակոցներ արձակելը:
BBC-ի հաղորդմամբ` Ազգային անցումային խորհրդի գլխավոր պալատից` Բենգազից, չեն հաստատել Մուտասիմա Քադաֆիին ձերբակալելու մասին լուրերը:
Ազգային անցումային խորհրդի ուժերը կատաղի մարտերով դեռևս շարունակում են գրավել Սիրտը` Քադաֆիի հարազատ քաղաքը: