13/10/2011 11:44
Նախագահն ազատել է Աշոտ Հովակիմյանին դեսպանի պարտականություններից
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից:
Հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: