13/10/2011 14:12
ՀՀ-ում ամեն երրորդ կինը ենթարկվում է որևէ մի տեսակի բռնության
Կանանց իրավունքների կենտրոնը 2011թ. առաջին և երկրորդ եռամսյակում թեժ գծերի միջնորդությամբ գրանցել է 1340 զանգ կանանց բռնության բողոքներով, որից 489-ը` առաջնային, 854-ը`հոգեբանական բռնության բողոքով, 13-ը` սեռական, 481-ը` ֆիզիկական բռնության:
Ահազանգով դիմող կանանց կազմակերպությունը բաժանել է երկու տարիքային խմբի`26-32, 33-40:
Կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը պատմեց, որ կանանց բռնության ոլորտում իրենք աշխատում են 1997թվականի վերջից ու կարող է համոզված ասել, որ Հայաստանում կա նման հիմնախնդիր, որը պետք է լուծել պետական ու ոչ պետական մակարդակներով:
Ըստ նրա` կենտրոնը բռնության վերաբերյալ 3 հետազոտություն է անցկացրել` 2000, 2007 և 2009 թվականներին և արդյունքները վկայում են, որ «գրեթե ամեն երրորդ կինը ենթարկվում է որևէ մի տեսակի բռնության` ֆիզիկական, հոգեբանական, սեռական:
Նա տեղեկացրեց, որ կազմակերպությոնում աշխատում է երկու թեժ գիծ ու եթե 24 ժամում 12 զանգ են ունենում, մեծ մասը կնոջ բռնությանն է վերաբերում: