13/10/2011 14:53
Տոկիոյում հայտնաբերվել են ճառագայթման «օջախներ»
Տոկիոյում և նրա շրջակայքում չափիչները գրանցել են ճառագայթման մակարդակի բարձրացում: Որոշ վայրերում, այդ թվում, բնակելի շրջաններում, մակարդակը ընդհուպ հասել է ծայրահեղ աստիճանի, որի ժամանակ տարհանումն անհրաժեշտություն է:
«Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո ճառագայթումը դարձել է ճապոնացիների գլխավոր սպառնալիքներից մեկը. Ճապոնացիները աշխատում են չգնել վթարային ԱԷԿ-ի տարածքներից ապրանքներ: