13/10/2011 09:47
Այսօր տեսողության միջազգային օրն է
Տեսողության համաշխարհային օրը նշվում է հոկտեմբեր ամսվա 2-րդ հինգշաբթին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ նախաձեռնությամբ:
Այս օրվա նպատակը հանրության ուշադրության գրավումն է դեպի կույր և վատ տեսողություն ունեցող մարդիկ ու տեսողության լավացումը:
Հոկտեմբերի 13-ը նաև «2020թ-ի տեսություն. տեսողության իրավունք» նախաձեռնության օրն է` ստեղծված ԱՀԿ-ի և Կուրության կանխման միջազգային կազմակերպության կողմից:
Վերջինիս տվյալներով` աշխարհում 284 մլն մարդ տեսողության խնդիրներ ունի, որոնցից 39 մլն-ը բացարձակ կույր է:
Մասնագետների խոսքերով` կուրության դեպքերի 80 տոկոսը հնարավոր է կանխել` ժամանակին բուժելու արդյունքում:
Տեսողության համաշխարհային օրվա առթիվ անցկացվում են տեսողության մասին իրազեկման և կանխարգելիչ միջոցառումներ:
Որոշ երկրներում այս օրը բնակիչները հնարավորություն են ունենում ակնաբույժի մոտ անվճար հետազոտություն անցնել: