14/10/2011 14:05
Ռինգում կանայք են
Ռոտերդամում հոկտեմբերի 16-ին կմեկնարկի Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր մարզուհիները` Հայկուհի Նահապետյանը` 51 կգ, Կարինե Գևորգյանը` 57 կգ, Արմինե Սինապյանը` 60 կգ և Աշխեն Սիմոնյանը` 75 կգ: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, մարզուհիներին ռինգ կուղեկցեն վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանը և Արսեն Դավթյանը: