14/10/2011 16:32
People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը` լավագույնը
Հոկտեմբերի 8-14-ը Կորեայում, մասնակցությամբ 154 երկրների և շուրջ 400 թղթակից անդամների, կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (UNWTO) Գլխավոր Ասամբլեայի 19-րդ նստաշրջանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթին, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:
ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին: