14/10/2011 10:05
Օբաման Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով
Նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է խիստ պատժամիջոցներ կրառել Իրանի նկատմամբ՝ կապված Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա հարձակման հետ:
ԱՄՆ նախագահը նաև ընգծել է, որ Միացյալ Նահանգները կներկայացնի ապացույցներ, որոնք ցույց կտան իրանական իշխանությունների պահվածքի վտանգները:
Իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ իրանական կառավարության որոշ անդամներ նախապես գիտեին այդ մասին և այժմ պետք է պատասխանատվություն կրեն:
Իրանը, սակայն, հերքում է իր ներգրավվածությունն այդ մահափորձի գործում: