14/10/2011 10:27
63 կինոնկար` «Օսկարի» լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում
«Օսկարի» լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգի հավակնորդների վերջնական ցուցակում 63 կինոնկար է ընդգրկվել: «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, դրանց մեջ է նաև Նիկիտա Միխալկովի «Միջնաբերդը»:
Թեկնածու ֆիլմերը ամերիկացի կինոակադեմիկները կսկսեն ցուցադրել հոկտեմբերի 14-ից: Դիտումները կշարունակվեն մինչև 2012-ի հունվարի 13-ը: Արդյունքում հանձնաժողովը պետք է ընտրի և կազմի 9-ը հավակնորդների ցուցակը, որից հետո ակադեմիկները այդ թիվը կկրճատեն` հասցնելով 5-ի, որոնց անունները «Օսկարի» այլ անվանակարգերի հավակնորդների հետ կհայտարարվեն հունվարի 24-ին:
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդների թվում են Ալբանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Լիբանանը, Թուրքիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Չինաստանը ներկայացնող ֆիլմեր: