15/10/2011 12:25
ՈՒնենալ, թե չունենալ. Կարմիր գիրք
Շատ երկրներ չունեն Կարմիր գիրք, որտեղ ընդգրկված են վտանգված կենդանիներն ու բույսերը, այլ ունեն ցուցակներ` ինչպես Ադրբեջանը և Վրաստանը:
Հայաստանն ունի Կարմիր գիրք։
Ինչո՞վ է կարևոր Կարմիր գիրքը, և վերջինս չունենալը ինչպե՞ս կարող է անդրադառնալ կենսաբազմազանությունը պահանելու խնդրում:
Այս հարցին Aysor-ին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ տարածքների պահպանության բաժնի պետ Արամ Աղասյանը:
Նա նշեց, որ Կարմիր գիրք ունենալը բնապահպանական տեսակետից համաշխարհային երևույթ է և Բնության պահպանության միջազգային միությունը ունի չափորոշիչներ, որով առաջնորդվում են երկրները:
Էական են այն տարբերությունները, որոնք, Ա. Աղասյանի խոսքով, լինում են նոր Կարմիր գրքի և հին Կարմիր գրքի միջև, որով էլ առաջնորդվում է Բնության պահպանության միջազգային միության չափանիշները. Ի հայտ են գալիս վտանգված, ծայրահեղ վիճակում գտնվող տեսակներ և այլն:
«Տեսակ կա, որ հանդիպում է միայն Հայաստանում, սակայն տվյալ տեսակը Հայաստանի համար վտանգված չէ: Այդ դեպքում նույնպես պետք է այդ տեսակը պահպանել, քանի որ ստորագրել ենք կենսաբազմազանության պահպանման կոնվենցիան և պարտավոր ենք նաև պահպանել. ասենք` ժայռային մողեսների տեսակները, որոնք բավականին շատ են Հայաստանում` սպիտակափոր մողեսը, Դալիի մողեսը և այլն։
Եթե չընդգրկենք այդ տեսակները Կարմիր գրքում, ապա, Արամ Աղասյանի փոխանցմամբ` Հայաստանը դառնում է թիրախ. «Եթե մեր օրենքով այդ տեսակը չի պահպանվում, գրանցված է ԲՊՄՄ-ում, յուրաքանչյուրը կարող է գա ու տանի, այնինչ` մենք ենք այդ գենետիկակական ռեսուրսի տերը և պետք է պահպանենք, անգամ եթե այդ տեսակը մեր երկրում վտանգված չէ»:
Ադրբեջանը և Վրաստանը չունեն Կարմիր գրքեր, սակայն ունեն համապատասխան ցուցակներ, որտեղ Արամ Աղասյանի դիտարկմամբ, կա տեղեկատվության տարածվածության, իրազեկվածության խնդիր։ Կարմիր գրքում կա համապատասխան տեղեկատվություն տվյալ տեսակի վերաբերյալ, աևտաքին տեսքը, տարածվածությունը և այլն:
«Կարմիր գրքում նաև կա այն բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են տվյալ տեսակը պահպանելու համար»,- խնդիրը կարևորեց ԲՆ ներկայացուցիչը և նշեց, որ պետության գումարներ չունենալու դեպքում միջազգային կառույցները կարող են գումարներ տրամադրել, սակայն Միջազգային բնապահպանական կառույցների համար կարևոր է պետության մոտեցումը պահպանության խնդրում:
«Իրազեկության և բնապահպանության ոլորտում դաստիարակության խնդիր կա, Կարմիր գիրքը միայն մասնագետի համար չէ, այլ բոլորի իրազեկվածությունը բարձրացնելու միջոց»,- ընդգծեց հատուկ տարածքների պահպանության բաժնի պետը: