17/10/2011 10:00
Հայտնաբերվել է 17 հղի անչափահաս
Նիգերիայի ոստիկանությունը ձերբակալել է մանկատան տնօրենի, որի ղեկավարությամբ գործող մանկատան անչափահաս աղջիկները երեխաներ էին ունեում, որոնց վաճառում էին։Տեղեկացնում է ավստրալիական ABC հեռուսատաընկերությունը։
Ոստիկանության ստուգումների արդյունքում մանկատանը հայտնաբերվել է 17 հղի անչափահաս։ Ոստիկանության կանխատեսումներով, մանկատան տնօրենը, որի անունը չի հրապարակվում, ստիպել է աղջիկներին հղիանալ։
«Նորածինները պետք է վաճառվեին նրանցով հետաքրքրված անձանց, հնարավոր է՝ երեխա չունեցող ամուսնական զույգերին»,- ասել է ոստիկանության սպան։
Աղջիկներին հղիացնելու համար տօրենը վարձել էր «օգնականի», որին ևս ձերբակալել են։
Մարդկանց առևտուրը Նիգերայում ամենատարածված հանցագործություններից մեկն է։ Ամեն օր այս երկրում ամենաքիչը 10 երեխա է վաճառվում, իսկ «արևտրականներին» բռնել՝ հազվադեպ է հաջողվում, տեղեկացնում է Guardian օրաթերը՝ հղում անելով ՄԱԿ – ի զեկույցին