17/10/2011 16:21
Պատանեկան ընտրանին այսօր կմեկնարկի Եվրոպայի առաջնությունում
Հոկտեմբերի 17-ին Ուելսի ընտրանու հետ խաղով Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմեկնարկի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում, մինչև հոկտեմբերի 22-ը: Մեր թիմի մրցակիցները կլինեն նաև Սերբիայի և Լիտվայի հավաքականները:
Հաջորդ` էլիտ փուլ դուրս կգան խմբում առաջին և երկրորդ տեղերն զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ գրաված երկու լավագույն թիմերը:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Մարտին Գևորկյան, «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Սամվել Հունանյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Ռոբերտ Դարբինյան, Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան, Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան
Արման Ղազարյան, «Բանանց»
Վահան Ադլոյան, «Բանանց»
Սիփան Դավթյան, «Բանանց»
Դավիթ Ասատրյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Սարգիս Շահինյան, «Միկա»
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան
Նաիրի Մինասյան, «Բանանց»
Էդուարդ Ավագյան, «Բանանց»
Արամայիս Քյոսայան, «Բանանց»
Նորայր Տիգրանյան, «Զենիթ», Ռուսաստան
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Էդգար Արուտյունյան, «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան
Խաղացանկ
17.10.11 18:15 Ուելս-Հայաստան
17.10.11 17:30 Սերբիա-Լիտվա
19.10.11 17:30 Ուելս-Լիտվա
19.10.11 17:30 Հայաստան-Սերբիա
22.10.11 17:30 Սերբիա-Ուելս
22.10.11 17:30 Լիտվա-Հայաստան