17/10/2011 16:48
Հրաչյա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհուն
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին:
Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս է հայտնել, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը: Դանիայի Թագուհին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին:
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի: