17/10/2011 10:17
Սարկոզիի մրցակիցը կարող է լինել Ֆրանսուա Հոլլանդը
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին ղեկավար Ֆրանսուա Հոլլանդը առաջատար տեղն է գրավում կուսակցության նախնական ընտրություններում և նախնական տվյալներով վերջինս հավաքել է 56% ձայներ:
Նշենք, որ այդ նախնական ընտրությունների հաղթողը դառնալու է այս տարվա գարնանը նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածուն, որը կմրցակցի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Սոցիալիստական կուսակցության հիմնական թեկնածուն նախագահական ընտրություններում համարվում էր Արժույթի միջաջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը, որը սակայն հրաժարվել է պայքարից` իր անվան շուրջ աղմկահարույց դատական գործընթացի հետ կապված: