17/10/2011 15:57
Գիլադ Շալիթին կփոխանակեն վաղը
Իսրայելական զինվոր Գիլադ Շալիթը կարող է ազատ արձակվել արդեն վաղը և նշվում է, որ իսրայելական տանկիստին կփոխանակեն պաղեստինյան բանտարկյալների հետ Եգիպտոսի տարածքում:
1027 տղամարդու և կնոջ, որոնց բաց են թողնելու 2 փուլով, անհամբերությամբ են սպասում նրանց մերձավորները Գազայի հատվածում և Հորդանանի Արևմտյան ափին:
Նշենք, որ որոշ բանտարկյալների թույլ չի տրվելու վերադառնալ տուն, այլ պայմանավորվածության համաձայն նրանց կարտաքսեն այլ երկրներ:
Հիշեցնենք, որ պաղեստինցի համաներվածներից յուրաքանչյուր 3-րդը դատապարտվել էր ցմահ ազատազրկման իսրայելցիների սպանության համար:
Մի քանի հարյուր բանտարկյալներ ավտոբուսներով արդեն իսկ տեղափոխվել են Իսրայելի հարավում գտնվող բանտեր, իսկ իսրայելական զորքերը բերվել են մարտական պատրաստության, որպեսզի թույլ չտան փոխանակման խափանմանը: Այդ մասին հաղորդում է Եվրոնյուզը: