17/10/2011 19:41
Հայաստանի պատանեկան ընտրանին 1:2 հաշվով զիջում է Ուելսի թիմին
Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սերբիայում այս պահին անցկացնում է առաջին խաղը` ընդդեմ Ուելսի հասակակիցների թիմի: Առաջին խաղակեսից հետո հայաստանյան պատանեկան ընտրանին զիջում է 1:2 հաշվով: Ուելսի թիմի կազմում երկու գոլերն էլ խփել է Հիլլը` 11-րդ և 29-րդ րոպեին: Իսկ 40-րդ րոպեին Էդգար Հարությունյանը, ով ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվը», կրճատել է հաշվի տարբերությունը: Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը: