18/10/2011 18:46
Արցախի նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Անվճարունակության (սնանկության) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքները:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: