18/10/2011 16:45
Հիլարի Քլինթոնը չնախատեսված այց է կատարել Տրիպոլի
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չնախատեսված այցով ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի և խորհրդակցություններ անցկացրել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարների հետ:
Նշվում է, որ Քլինթոնը կներկայացնի օգնության նոր փաթեթ Լիբիայի ժամանակավոր վարչակազմին, որը ներառում է նաև հազարավոր հրթիռային արկերի որոնման և ոչնչացման աշխատանքներ Լիբիայի ողջ տարածքում. Խոսքը այն արկերի մասին է, որոնք մնացել են քաղաքացիական պատերազմից հետո:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը կառաջարկի իր երկրի օգնությունը ապստամբների բուժման հարցում, որոնք վիրավորվել էին Մուամար Քադաֆիի զորքերի դեմ մղվող մարտերի ժամանակ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: