18/10/2011 17:24
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Գիլադ Շալիթի ազատումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Պան Գի Մունը ողջունել է Իսրայելի և Պաղեստինի միջև սկսված գերիների փոխանակումը, որը կարող է ազդակ հաղորդել մերձավորարևելյան բանակցային գործընթացին:
Պան Գի Մունը նշել է, որ ուրախ է, որ տարիներ տևած բանակցություններից հետո, այդ փոխանակումը վերջապես իրականացել է:
Նա ասել է, որ ՄԱԿ-ը միշտ հանդես է եկել Գ. Շալիթի, ինչպես նաև` բոլոր այն պաղեստինցիների ազատման օգտին, որոնց իրավունքները խախտվել էին: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: