18/10/2011 16:22
Ամերիկացիների կեսը հանդես է եկել մարիխուանայի օրինականացման օգտին
Ամերիկյան Gallup հետազոտական կազմակերպությունը ԱՄՆ-ում հարցում է իրականացրել. հարցվածների կեսը հանդես է եկել պետական մակարդակով մարիխուանայի օրինականացման օգտին:
Այդ ցուցանիշը ռեկորդային էր. Օրինակ` 2010 թ.-ին թեթև թմրանյութերի օրինականացման օգտին հանդես է եկել հարցվածների միայն 46 %-ը:
Նշենք, որ երիտասարդությունը ավելի ակտիվ է հանդես գալիս մարիխուանայի օրինականացման օգտին` 16-29 տարիքային խմբում հարցվածների 62 %-ը կողմ է արտահայտվել օրինականացմանը: 65-ից բարձր տարիքի մարդիկ դեմ են արտահայտվել. Այս տարիքային խմբում թմրանյութերի օրինականացումը սխալ է համարում հարցվածների 69 %: Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը: