19/10/2011 10:48
Հունաստանում համընդհանուր գործադուլ է
Հունաստանում 48-ժամյա գործադուլ է սկսվել` ընդդեմ Կառավարության տնտեսական քաղաքականության: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Սպասվում է, որ վաղը խորհրդարանը պետք է քվեարկի կառավարության առաջարկած խիստ տնտեսական ռեժիմի հերթական փաթեթը, որը ենթադրում է հարկերի բարձրացում, քաղծառայողների կրճատում և թոշակների նվազում:
Այս միջոցառումները` ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական անգամ 8 մլրդ եվրո վարկ ստանալու պայմանն են:
Հաղորդվում է, որ գործադուլին միացել են երկրի ոչ միայն պետական, այլև մասնավոր ընկերությունները: Փակ կլինեն դեղատները, խանութները և բենզալցակայանները: 3 օրով կփակվեն նաև համալսարանները, դպրոցներն ու բանկերը: Ի դեպ, գործադուլին միանալու մասին հայտարարել են նաև օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հրաժարվել են ընդունել և ճանապարհել ինքնաթիռները: