19/10/2011 18:13
Ղրղզստանը կդառնա Մաքսային Միության անդամ
Եվրազեսի երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնել են Ղրղզստանի Մաքսային Միության անդամակցության հետ: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովը:
Նշենք, որ այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:
Ըստ Եվրազեսի գլխավոր քարտուղար Թաիր Մանսուրովի` շուտով նշանակվելու է աշխատանքային խմբի ղեկավար:
Նշենք, որ Ղրղզստանը Մաքսային Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել 2011 թ.-ի գարնանը:
Հիշեցնենք, որ Մաքսային Միության մեջ են մտնում ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսը: Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը: